Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներ պահելու և վաճառելու մեղադրանքով 2 անձի են ձերբակալել:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Իմերեթիի շրջանում իրացրել են 50 և 100 լարիանոց թղթադրամներ: Որպես փաստարկ ոստիկանության կողմից առգրավվել է նաև 15 միավոր 100 լարիանոց թղթադրամ:
Գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է 7-10 տարվա ազատազրկում:
Այս փուլում հետաքննությունը շարունակվում է՝ հնարավոր այլ մարդկանց ներգրավվածությունը պարզելու նպատակով:
Տեղեկացնում է News.ge-ն: