Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է ամանորյա լուսավորման գործընթացը: Վրաստանի մայրաքաղաքը 2018 թվականը կդիմավորի նոր զարդերով ու լուսավորությամբ:
Քաղաքի լուսավորման գործընթացն արդեն մեկնարկել է Ռուսթավելի, Մելիքիշվիլի, Ճավճավաձե, Պեկին, Բարաթիշվիլի փողոցներում:
Իրականացվող աշխատանքներին անձամբ ծանոթացել է Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն: Մայրաքաղաքի զարդարումն իրականացնում է «Tbilservice group» ՍՊԸ-ն:
Կալաձեն հույս է հայտնել, որ մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին դուր կգա քաղաքի նոր լուսավորությունը:
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ամանորյա զարդարման գործընթացը կավարտվի դեկտեմբերի առաջին կեսին: Ընդհանուր առմամբ քաղաքի ամանորյա տեսքի համար հատկացվել է 3 մլն լարի: