Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, անվտանգության նկատառումներից ելնելով, առկա շինությունների մոնիտորինգի նախաձեռնությամբ է հանդես եկել:
Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում՝ եւս մեկ անգամ անդրադառնալով Բաթումիում «Լեոգրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհին: Վարչապետի խոսքով, նման աղետներից խուսափելու համար հարկավոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացում:
«Անպայման պետք է մեկնարկենք առկա շինությունների մոնիտորինգը: Հատկապես սա վերաբերում է մանկապարտեզներին, դպրոցներին, հյուրանոցներին եւ այնպիսի շինություններին, որտեղ միաժամանակ մեծ թվով մարդիկ են հավաքվում»,- ասել է վարչապետը։
Ըստ վարչապետի՝ 2018 թվականին արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանն այս նպատակով կտրամադրվի 20 մլն լարի: