Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ՝ Մամուկա Բախտաձեն նշանակվել է նոր «Մետաքսի ճանապարհ» նախագծի Վրաստանի հատուկ ներկայացուցիչ:
Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ համապատասխան փոփոխություններ կատարվել են Վրաստանի կառավարության 2016 թվականի մարտի 7-ին, երբ Մամուկա Բախտաձեն զբաղեցնում էր Վրաստանի երկաթուղու գլխավոր տնօրենի պաշտոնը:
«Հաշվի առնելով նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրի նախագծի հատուկ ռազմավարական նշանակությունը՝ Վրաստանի կողմից իրականացվող միջոցառումների արդյունավետ և հետևողական կատարման համար, նոր «Մետաքսի ճանապարհ» նախագծի հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվում Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն», — այս մասին ասվում է որոշման մեջ: