«Մետաքսի ճանապարհը չի փոխարինելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին»,-այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Քումսիշվիլին՝ անդրադառնալով «Թբիլիսի․Մետաքսի ճանապարհ» համաժողովի նպատակներին:
Քումսիշվիլին նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը Մետաքսի ճանապարհի մի մասն է: « Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Մետաքսի ճանապարհի մի հատվածն է, ցամաքային մասը, որը Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կապում է իրար»,- հայտարարել է Քումսիշվիլին: