«Որտե՞ղ են ձեր ասֆալտապատ ճանապարհները»,- հարցնում է ներկա քաղաքապետը` նախկին իշխանություններին

«Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ  Ազգային շարժում» կուսակցության կողմից պարգևատրումների ու մրցանակների  մասին խոսակցությունները անհարմար են», -այսպես է արտահայտվել Թբիլիսիի  քաղաքապետ  Դավիթ Նարմանիան` ավագանու նիստի ժամանակ:

Քաղաքապետը նշել է, որ «Միացյալ  Ազգային շարժում»  կուսակցությունը Թբիլիսիի բնակչության  համար նախատեսված գումարները միայն կեղծ  քարոզչության վրա է  ծախսել:

«Ողղակի անհարմար է. երբ դուք էիք իշխանության,  քաղաքապետարանի բյուջեից  հավելավճարների եւ նպաստների տեսքով հսկայական չափի  գումարներ  էիք վատնում: Այո,   հենց  ձեր բարձրաստիճան պաշտոնյաները` այդ թվում նրանք, ովքեր այժմ նստած են ու  գումարներ են ստանում, որը Թբլիսիի  բնակիչների եւ նրանց բարեկեցության համար պետք է  ծախսվեր»,- ասել է քաղաքապետը` համեմատելով, թե բոնուսների համար որքան գումար է ծախսվել այն ժամանակ, և որքան` հիմա:

Թբիլիսիի քաղաքապետ խոսքով` այս Կառավարությունը   մրացանակների   ֆոնդի ծախսերը նվազագույնի  է հասցրել:

«Վերջին 4 տարիների ընթացքում  ծախսել եք ավելի քան 15 միլիոն լարի:   Երկու տարվա ընթացքում  ճանապարհները քանդվեցին, առաջացան փոսեր,  վնասվեցին  քաղաքի  ենթակառուցվածքները: Այս անգործության համա՞ր էիք հսկայական գումարներ վերցնում», — հայտարարել է  Նարմանիան:

Թողնել պատասխան