Կովկասյան ժողովրդի ինտեգրման հիմնադրամի նախագահ Ումար Իդիգովը ասել է, որ մոտ երկու ամիս առաջ իրեն են դիմել Ախմեդ Չատաևի ներկայացուցիչները՝ ասելով, որ նա ցանկանում է Վրաստան գալ։
Իդիգովը նշել է, որ խորհուրդ է տվել Չատևին՝ խուսափել Վրաստան այցից:
«Չատաևը պատրաստվում էր գալ: Մոտ երկու ամիս առաջ ինձ դիմեցին նրա ներկայացուցիչները, սակայն ես վերջիններիս ասացի, որ նա դա չի կարող անել․ Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ է»,- հայտարարել է Իդիգովը:
Հիշեցնենք, վրաստանյան լրատվամիջոցները գրում են, որ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության արդյունքում վնսասազերզված հանցագործներից մեկը Ախմեդ Չատաևն էր, ով 2015-ին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամ սպառնալիքներով տեսաուղերձ էր ուղարկել։