Վրաց ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը այս շաբաթ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Ռուսիո պատրիարքության տիտղոսի վերականգնման 100-ամյակին նվիրված միջոցառմանը։
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ներկայացուցիչը հրավերը Իլիա 2-րդին է փոխանցել մեկ շաբաթ առաջ։
Հայտնի է, որ պատվիրակությունը, որի կազմում են բարձրագույն հիերարխիայի 3 հոգևորականներ, կգլխավորի Ախալցիխեի, Տաո-Կլարջեթիի և Լազեթիի մետրոպոլիտ Թեոդոր Ճուաձեն:
Նշվում է, որ Իլիա 2-րդը առողջական խնդիրների պատճառով չի մեկնի միջոցառմանը: