Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա (Սուրբ Երրորդություն) եկեղեցում բռնկված հրդեհի արդյունքում վնասված ենթակառուցվածքները վերանորոգելու համար երկրի կառավարությունը պահուստային ֆոնդից 3 մլն 737 հազար լարի է հատկացրել:
Վրաստանի կառավարության համապատասխան հրամանգիրը` վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ստորագրությամբ տեղադրվել է գործադիրի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ տաճարի առաջին հարկում մարտի 20-ին բռնկված հրդեհը տարածվել էր` ընդգրկելով 1200 քմ տարածք: