Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն հրաժարվել է քաղաքապետի աշխատավարձից:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Կալաձեն կաշխատի քաղաքապետի պաշտոնում, սակայն աշխատավարձը կուղղի ոչ թե սեփական կարիքներին, այլ բարեգործության:
Համաձայն հայտարարության, Կալաձեն նշել է, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ֆինանսապես ծայրահեղ վիճակում են ապրում՝ տարբեր պատճառներով չօգտվելով նաև սոցիալական ծրագրերից։ Կալաձեի աշխատավարձը կուղղվի հենց նման ընտանիքներին։
Հատկանշական է, որ Էներգետիկայի նախարարի պաշտոնում, Կալաձեն հրաժարվել էր նաև նախարարական աշխատավարձից, փոխանցում է «agenda.ge»-ն:
Հավելենք, Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3180 լարի (մոտ 1200 դոլար):