Պանկիսիի կիրճի բնակիչների տեղեկատվությամբ՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչացված անձանց շարքերում պանկիսցիներ չեն եղել: Ինչ վերաբերում է տարածված տեղեկատվությանը, թե հնարավոր է նրանցից մեկը Դուիսիի բնակիչ, այս պահին Սիրիայում պայքարող Գուրամ Գումաշվիլին լիներ, այս տեղեկատվությունը ժխտում է նրա հորեղբայր Զաուր Գումաշվիլին, որը նույնպես կիրճի բնակիչ է:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե հանցագործների թվում է նաև նախկինում դատապարտված Ախմեդ Չատաեւը, մինչդեռ պանկիսցիները տեղեկատվություն չունեն նրա մասին, գիտեն միայն, որ Չատաեւը Լափանկղուրիի հատուկ գործողության մասնակից էր, ինչը որոշակի կասկած է ստեղծում նրանց համար:
Մինչ այս պահը կիրճում չեն երեւացել Ասլանբեգ Ժաբրաիլովը եւ նրա կնոջ եղբայրը, որոնց՝ տան սեփականության վերաբերյալ նախօրեին հարցաքննել է ոստիկանությունը: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: