Թբիլիսիի Իսանիի շրջանի գամգեբելիի՝ Կախա Լաբուչաձեի հայտարարությամբ, երեկ քսան ժամից ավելի տևած հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ վնասվել է բազմաբնակարան շենքի 8 բնակարան: Մասնավորապես, 1-ին մուտքում 3-րդ հարկում տեղակայված բնակարանները եւ 2-րդ մուտքից մեկ բնակարան:
Ըստ Լաբուչաձեի՝ մինչ նշված բնակարաններում համապատասխան ընթացակարգեր տեղի կունենան եւ ընտանիքներին այնտեղ բնակվելու թույլտվության վերաբերյալ որոշում կկայացվի, Թբիլիսիի քաղաքապետարանը կապահովի նրանց՝ վարձակալած բնակարաններով: