«Կարծում եմ, որ Եվրաինտեգրման նախարարությունը շատ մեծ գործ է արել, ինչը երբեք չի կորչի»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Գիա Վոլսկին՝ անդրադառնալով Վրաստանի Եվրոպական կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարարութունը չեղարկելու վերաբերյալ քննադատություններին: Վոլսկիի խոսքով՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ (ՀԿ) տեղյակ չեն գերատեսչության գործունեությանը:
«Կասկածում եմ՝ ՀԿ-ների մեծ մասը լիովին գիտի, թե ինչ էր անում նախարարությունը, որը, անշուշտ, շարունակվելու է: Մենք, հավանաբար, պետք է խոսենք որակի մասին: Շատ մեծ գործ է արվել Եվրաինտեգրման նախարարության կողմից: Կարծում եմ, որ այդ գործը տևական կլինի, եթե արտաքին և ներքին կոորդինացիան փոխանցվի փոխվարչապետին»,- հայտարարել է Վոլսկին: