Վրաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Կոբա Գվենետաձեն խորհրդարանում ելույթ կունենա նոյեմբերի 27-ին: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական պատգամավոր Կախա Օքրիաշվիլին:
Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ի գլխավոր գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել Տնտեսության և Ֆինանսների նախարարների ինչպես նաև ԿԲ-ի փոխնախագահի հետ:
Օքրիաշվիլին նշել է, որ հանդիպմանը քննարկվել են 2017 և 2018 թթ․ բյուջեները, ինչպես նաև լարիի փոխարժեքի վերջին տատանումներին վերաաբերող հարցեր:
Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: