«ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի կառավարությունում ռեսուրսների օպտիմալացման նպատակով իրականացվող փոփոխությունները»,-հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին:
Դեսպանը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունում իրականացվեցին որոշ վերադասավորումներ, ինչի արդյունքում մի քանի գերատեսչություն միացան իրար:
«Ընդհանուր առմամբ մեր համար ողջունելի են այն դրդապատճառներն ու մոտիվացիան, որոնք հանգեցրել են նման փոփոխությունների: Կառավարության մեջ փոփոխությունների հետևում կանգնած է ռեսուրսների օպտիմալացման ցանկությունը: Անհամբեր սպասում եմ նոր նախարարների հետ հանդիպմանը»,- Ասել է Քելլին:
Դեսպանը հավելել է, որ արդեն իսկ ճանաչում է նոր նախարարներին և սպասում է նրանց տեսնել նոր կարգավիճակում:
Տեղեկացնում է «agenda.ge»-ն: