Եվրախորհրդարանը Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի նկատմամբ աջակցություն ենթադրող «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի հետ կապված բանաձեւին կողմ է քվեարկել:
Նշված բանաձեւին կողմ է քվեարկել 519 եվրապատգամավոր, դեմ՝ 114, ձեռնպահ է մնացել՝ 47 պատգամավոր:
Ընթացակարգի համաձայն՝ ընդունված բանաձեւը եվրահանձնաժողովի եւ ԵՄ խորհրդին կուղարկվի:
«Երբ ժամանակը կգա եւ Վրաստանից, Ուկրաինայից ու Մոլդովայից պահանջվող աշխատանքները կիրականացվեն, բոլոր հարկավոր պայմանները կիրագործվեն, որպես տարբերակ կքննարկվի նաեւ այս երկրների անդամակցումը հարկային, թվային տեխնոլոգիաների եւ էներգետիկայի կառույցներին», — քվեարկությունից առաջ հայտարարել է եվրապատգամավոր Լայմա Անդրիկենեն։