Մայիսի 16-ին վրաստանյան մամուլը առավելապես գրեց «Միացյալ ագային շարժում» կուսակցության կողմից հրապարակված ընտրական ցուցակի վերաբերյալ:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ցանկի առաջին 10 անունները ներկայացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: Վերջինս գլխավում է խորհրդարանական ընտրացուցակը, որին հաջորդում են` Էլենե Խոշտարիան, Ռոման Գոցիրիձեն, Նիկա Մելիան, Գիորգի Տուղուշին, Օթար Կախիձեն, Սալոմե Սամաաշվիլին, Իրակլի Աբեսաձեն, Սերգի Կապանաձեն և Սերգի Ռարտիանին:
«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ «Միացյալ ագային շարժում» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Բաքրաձեն հայտարարել է. «Երկրին անհրաժեշտ են կոմպետենտ կառավարողներ, ճիշտ տեսլական և նոր եռանդ»: Նրա խոսքերով` «Միացյալ ագային շարժում» կուսակցության գլխավոր նպատակը` նոր դեմքերով և անցյալից դասեր քաղելով` երկիրը զարգացնելն է:
Մայիսի 15-ին Աբխազիայի հոգեւոր Մետրոպոլիան նամակ է ուղարկել Համաշխարհային եկեղեցական վեհաժողովին և Կոնտանդնուպոլսի ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոս 1-ին` առ այն, որ ամենայն վրաց կաթողիկոս Իլիա 2-դը իրավունք չունի ներկայացնել Աբխազիայի թեմը.
«Աբխազները եբեք իրենց չեն համարել վրացական էթնոսի և վրացական եկեղեցու մաս: 1918 թվականին, Աբխազիան բռնագրավվել է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության կողմից: Համաշխարհային պատրիարքարանը, որը հնարավորություն չի ունեցել հաշվի առնել քաղաքական հանգամանքները, 1990 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցուն աֆտոկեֆալիա է հանձնել՝ հաշվի առնելով 1943 թվականի Վրաստանի Սոցիալիստական հանրապետության սահմանները: Աբխազական և վրացական եկեղեցիների հարաբերությունները չի կարելի համարել եղբայրական, քանի որ վրացական եկեղեցին միշտ աջակցել է աբխազների և այլ ժողովուրդների հանդեպ` Վրաստանի կառավարության ազգայնական գաղափարներին: Վրաց պատրիարքարանը՝ 1992-1993, 1998, 2001 ինչպես նաև 2008 թվականների արյունալի պատերազմների ժամանակ, երբեւէ պատերազմի դադարեցման կոչ չի արել: Աբխազիայի բազմազգ ուղղափառ թեմը երբեք չի զգացել վրաց պատրիարքարանի աջակցությունը: Վրացական եկեղեցին միշտ կարևորում է Վրաստանի քաղաքական սահմանների վերականգնումը, այս կերպ արդարացնում սեփական երկրի ազգայնական գաղափարները: Աբխազիայի ուղղափառ թեմը չի ճանաչում Վրաստանի ուղղափառ եկեղեցու իշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Ի դեպ, նմանատիպ մեկ այլ կոչ է հնչել նաև 2011 թվականի մայիսի 15-ին, տեղեկացնում է «netgazeti.ge»-ն:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 17-18-ին կայցելի Իմերեթիի շրջան: Մայիսի 17-ին Վրաստանի նախագահը կայցելի Քութայիսիի կուրսանտների դպրոց, որտեղ հանդես կգա դասախոսությամբ: Մայիսի 18-ին Մարգվելաշվիլին դասախոսություններ կունենա Գելաթիի ակադեմիայում և Քութայիսիի Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` ՀՀ խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին ընդիմադիր թևի ներկայացուցիչների կողմից ներկայացված օրինագիծը չի քննարկի լիագումար նիստի ընթացքում: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել մայիսի 5-ին:
«Interpressnews»-ի փոխանցմամբ` Ախալցիխեում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Նախատեսվում է հիմնովին վերանորոգել ներքաղաքային ճանապրահների մեծ մասը: Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին է ծանոթացել Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Ակակի Մաճուտաձեն: Քաղաքում կվերանորոգվի 5,5 կմ երկարությամբ ճանապարհ, որի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 1.848.258 լարի:
Այսօր Թբիլիսիում նշվել է Արևելք-Արևմուտք (Բաքու-Սուփսա) էներգետիկ միջանցի 20-ամյակը: Միջոցառման կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ այս ամսաթիվը շատ կարևոր է. «20 տարի առաջ Հեյդար Ալիևի և Էդուարդ Շևարնաձեի կողմից ընդունվել է ռազմավարական նշանակություն ունեցող որոշում: «Բրիթիշ պետրոլիում» ընկերության և միջազգային համագործակցության ներկայացուցիչների հետ համատեղ նախագիծ է ստեղծվեց, որը Հարավային Կովկասի էներգետիկ միջանցքի ստեղծման հիմք հանդիսացավ: Այս նախագիծը շատ կարևոր է անվտանգության և զարգացման տեսանկյունից»,— հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: Հ
իշեցնենք, որ այս օրերին, իր Կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ Թբիլիսիում է գտնվում Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: