Վրաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Վրաստանի Սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 12 մեդալակիր ունի:
Վրաց սամբիստների պարգեւների թվում են 4 արծաթե, 4 ոսկե եւ 4 բրոնզե մեդալներ: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս է վաստակել վրացուհի Նինո Օձելաշվիլին` 72 կգ քաշային կարգում: Եվրոպայի չեմպիոնի կոչում են վաստակել նաեւ Վախթանգ Չիդրաշվիլին (57 կգ.), Նիկո Կուցիան (82 կգ.) եւ Բեքա Բերձենիշվիլին (100+ քաշային կարգում): Արծաթե մեդալներ ստացողներն են Մինդիա Լիլուաշվիլին (68 կգ.), Պաատա Ղվինիաշվիլին (90 կգ.), Իրինա Լեոնիձեն (80 կգ.) եւ Էլենե Քեբաձեն (80+): Վրաստան բրոնզե մեդալներով են վերադարձել Գիվի Նադարեիշվիլին (52 կգ.), Դավիթ Լորիաշվիլին (100 կգ.), Սալոմե Աբաշիձեն 56 եւ Թեոնա Սուխիտաշվիլին 68 կիլոգրամ քաշային կարգերում: