Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցների ինտեգրման հարցերով պետական նախարարի ապարատը կմիանա արտգործնախարարությանը:
Նախարարի պաշտոնը կզբաղեցնի Միխայիլ Ջանելիձեն:
«Նոր մարտահրավերները, որոնք մենք ունենք եվրաինտեգրման ուղղությամբ, ավելի մեծ ենթատեքստ են ենթադրում, որը առաջնահերթություն է և մեր արատաքին քաղաքականության գերատեսչության առաջնային գիծը: Այն փաստը, որ ուղղությունը ղեկավարելու է փոխվարչապետը, մատնանշում է եվրոպական և եվրատլատնյան ինտեգրման հետ կապված՝ ներքին բարեփոխումների կորդինացման անհրաժեշտությունը: