Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Մղեբրիշվիլին նշանակվել է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ հատուկ ասուլիսի ընթացքում: ԱԻ կառավարման կենտրոնը կձևավորվի Ճգնաժամային կառավարման խորհրդի և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության միավորման արդյունքում: Նորաստեղծ այս ծառայությունը ենթարկվելու է երկրի վարչապետին: Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, դա լինելու է օպերատիվ գործառույթներով և համապատասխան տեխնիկայով հագեցած ծառայություն: