Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Թբիլիսիին հարակից Փոնիճալա բնակավայրում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել:
Ձերբակալված անձանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր հաշվով 42 փաթեթ հերոին: Թմրանյութերը հանձնվել են փորձաքննությանը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալված քաղաքացիները թմրանյութերի վաճառքով զբաղվել են պարբերաբար: Քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու իրացնելու համար։