Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել մի քաղաքացու, ով ծեծի է ենթարկել տրանսգենդեր կնոջը։
Դատական նիստերին ներկայացված փաստարկներից պարզ է դարձել, որ մեղադրյալը գենդերային ինքնության հանդեպ անհանդուրժողականության հիմքով մարմնական վնասվածքներ է հասցրել տրանսգենդեր կնոջը:
Մեղադրյալը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է ծեծի ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ: