Վրաստանի սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության վերահսկիչները ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի ագրարային շուկաներում:
Սննդի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվում մսամթերքի և կաթնամթերքի վաճառքով զբաղվող տաղավարներին: Ստուգումներն իրականացվում են սանիտարահիգիենիկ, սննդի պահպանման և մատուցման պայմանների շուրջ:
Գործակալության փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ խախտումներ է գրանցվել 4 բիզնես օպերատորի մոտ: Տուգանվածներից երկուսի մոտ գրանցվել են շատ կոպիտ խախտումներ, ինչի պատճառով նրանց արգելվել է գործունեություն ծավալել: Ստուգումներ են իրականացվել շուրջ 160 սննդամթերքի վաճառքի կետերում:
Փոխանցում է «interpressnews.ge»-ն: