Ուկրաինայում ծանր վիրավորվել է վրացի զինվորական։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի մաս կազմող «Վրացական լեգիոն» կոչվող խմբավորման հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին, ռուս զինվորականները փորձել են գրոհել, որի հետևանքով վրացի զինվորականը ստացել է ծանր վնասվածք։
«Տուժել է մեկ զինվորական, որովայնի շրջանում բավական լուրջ վնասվածք է ստացել։ Նրան վիրահատել են, առայժմ սպասում ենք արդյունքներին։ Այժմ մարտը շարունակվում է։ Մենք ամենաթեժ կետերից մեկում ենք, որտեղ վերջին երկու շաբաթներին լուրջ բախումներ են տեղի ունենում։ Ամեն օր 2-3 մարդ է մահանում»,- հայտարարել է Մամուլաշվիլին։ Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Մինչդեռ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վիրավոր զինծառայողի մասին դեսպանատունն առայժմ տեղեկատվություն չունի։