Դատախազ Ջարջի Ծիկլաուրիի խոսքերով հետաքննությունն ունի ապացույցներ և վկաներ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սպառնացել էր ուժ կիրառել նախագահի նախկին թեկնածու Բադրի Պատարկացիշվիլիի նկատմամբ, եթե վերջինս չհամաձայներ ինքնակամ զիջել Imedi հեռուստաընկերությունը: Այս մասին Ծիկլաուրին հայտարարել է «Պալիտրա» ռադիոյի եթերում:
Դատախազը խոսել է 2007-ի նոյեմբերի 7-ին Imedi հեռուստաընկերություն ներխուժման, ինչպես նաև Պատարկացիշվիլիի ունեցվածքի յուրացման գործի վերաբերյալ, որի մեջ մեղադրվում են Վրաստանի մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, այդ թվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Ըստ Ծիկլաուրիի՝ գործի կապակցությամբ շուրջ 300 վկա կա, նրանցից միայն 60-ն է հարցաքննվել։
«Գործը բավականին բարդ է և վճիռ կայացնելու համար բավական ժամանակ է հարկավոր»,- ասել է Ծիկլաուրին: