«Վանո Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է, սրա հետ կապված իշխանությունների վրա բավականին մեծ ճնշում կա միջազգային հանրության կողմից»,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգո Ռատիանին:
Նրա խոսքով, իշխանություններն ընտրության առջեւ են կանգնած՝ ազատել Վանո Մերաբիշվիլիին, թե ունենալ քաղբանտարկյալ՝ վնասելով Վրաստանի շահերին:
«Վանո Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է, սրա հետ կապված իշխանությունների նկատմամբ մեծ ճնշում գոյություն ունի միջազգային հանրության կողմից: Հիմա էլ սպասում ենք շատ լուրջ որոշման, համապատասխանաբար, իշխանություններն ընտրության առջեւ են կանգնած»,- հայտարարել է Ռատիանին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսի 21-ին: Նա մեղադրվում է աշխատանքային լիազորությունները չարաշահելու, կաշառակերության, ինչպես նաև պետական բյուջեն վատնելու մեջ: 2014 թվականի փետրվարի 17-ին Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարի ազատազրկման: