Մարտի 28-ից հոկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 167 հազար 885 քաղաքացի, սակայն նրանցից ավելի քանը 9 հազարը (9875) ենթադրաբար խախտել է շենգենյան գոտում գտնվելու 90-օրյա առավելագույն ժամկետը:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության եվրաինտեգրման բաժինը դեռևս չի կարող ասել, թե 9875 քաղաքացիներից քանիսն է մնացել շենգենյան գոտում, քանիսն է տեղափոխվել երրորդ երկիր:
Վիճակագրական տվյալների համաձայն, ԵՄ երկրներ մեկնածների մեծ մասը 31-40 տարեկան են: ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման օրվանի այս տարիքային խմբի ավելի քան 28 հազար քաղաքացի է մուտք գործել շենգենյան գոտի։