Վրաստանում հնարավոր է ազարտային խաղերից կախվածություն ունեցողների միասնական բազա ստեղծվի: Այս մասին նշվում է «Վիճակախաղերի, ազարտային և շահումով խաղերի մասին» օրենքի նախագծում։
Ֆինանսների նախարարության հեղինակած օրինագիծը ներկայացվել է խորհրդարանին: Այն նպատակ ունի խաղամոլների մասին միասնական ցանկ կազմել, որտեղ խաղից կախվածություն ունեցողից զատ ընտանիքի անդամը ևս հնարավորություն կունենա տվյալներ ավելացնել:
Օրենքը, եթե ընդունվի, տվյալների բազայում ընդգրկված քաղաքացիներին չի թույլատրի մասնակցել նման խաղերի։