Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում հայտարարել է, որ կառավարությունն աբխազերենի պահպանման և զարգացման նպատակով մշակում է նոր պետական ծրագիր:
«Աբխազերենի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես մեր աբխազ քույրերին և եղբայրներին»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Կվիրիկաշվիլիի համոզմամբ՝ դա կարող է լավ հիմք հանդիսանալ հաշտեցման գործընթացի համար:
«Ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Իհարկե, այն կֆինանսավորվի պետական բյուջեից: Վստահ եմ՝ հասարակությունը ակտիվ կներգրավվի իրականացման գործընթացում:
Վստահ եմ՝ ջերմ ու անկեղծ վերաբերմունքն աբխազերեն լեզվի և մշակույթի հանդեպ նշանակալի դեր կունենա այրած կամուրջները վերականգնելու և վերամիավորվելու համար:
Հիշեցնենք՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան և Օսիան 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի կողմից անկախ հռչակվեցին:
Տեղեկացնում է agenda.ge լրատվականը: