Վրաստան-Թուրքիա սահմանին թուրք սահմանապահները Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են գտել: Այս մասին հայտնել է թուրքական «Միլիեթ» պարբերականը:
Ըստ տեղեկատվության՝ օրինապահները Վրաստանի քաղաքացուց պահանջել են բացել պայուսակը, վերջինս, սակայն, հրաժարվել է: Այնուհետեւ ոստիկանները բացել են պայուսակը՝ հայտնաբերելով 14-ամյա երեխայի:
Վրաստանի քաղաքացին եւ երեխան ձերբակալվել են: Քաղաքացին հայտնել է, թե երեխան մեկնում էր Վրաստանում գտնվող ծնողի մոտ։ Թուրքական ԶԼՄ-ն չի հստակեցրել, թե ինչ ազգություն ունի երեխան։