Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գիշերել է վրանում՝ Ուկրաինայի խորհրդարանի մոտ, որտեղ 8 օր շարունակ քաղաքական ակցիա է անցկացվում:
«Սա այն վրանն է, որում ես ապրում էի Օդեսայի ճանապարհաշինության ժամանակ։ Դրա համար, սա պատմական պահ է Օդեսայի նահանգի համար։ Առաջին անգամ ես վրանում ապրեցի այդ ժամանակ, իսկ սա երկրորդ դեպքն է։ Առաջին անգամ մենք ճանապարհ էինք կառուցում, իսկ այս անգամ մենք պետք է Ոկրաինայի պետությունը կառուցենք», — ասել է Սաակաշվիլին։
նա տեղեկացրել է նաև, որ այսօր երեկոյան Սահմանադրության հրապարակում դասախոսություն տեղի կունենա։
«Մենք կխոսենք համակարգի փոփոխման մասին և թե ինչպես պատրաստենք Ուկրաինան այն ժամանակաշրջանի համար, երբ օլիգարխներ այլևս չեն լինի կառավարության մեջ», — նշել է Սաակաշվիլին։