Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին հաստատել է, որ պատրաստվում է հիմնել քաղաքական կուսակցություն:
Էլիսաշվիլին հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ կուսակցությունը բաղկացած կլինի իր թիմակիցներից և չի պատրաստվում համագործակցել այլ կողմերի հետ: Թե կուսակցությունը երբ կձևավորվի և ովքեր կլինեն անդամները, առայժմ անհայտ է։
Ալեկո Էլիսաշվիլին նշել է, թե քաղաքի համար անհրաժեշտ ծրագրերի հարցով պատրաստ է համագործակցել Թբիլիսիի քաղաքապետարանի նոր աշխատակազմի հետ։ Նա մտադիր է իր ծրագրերը փոխանցել քաղաքապետարանին, ինչպես նաև առաջարկում է անհատույց փոխանցել իր խմբի կողմից ստեղծված chemitbilisi.ge կայքը։
Ինչ վերաբերում է Էլիսաշվիլիին քաղաքապետարանում պաշտոն առաջարկելու մասին լուրերին, նա կտրականապես հերքել ու վստահեցրել է, որ նման առաջարկ լինելու դեպքում էլ նա չի ընդունելու։