Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում «Վրացական երազանք»-ի գրասենյակի վրա հարձակման հետևանքով վիրավորվածների վիճակը կայուն է: Միայն քաղաքային խորհրդի պատգամավորության թեկնածու Ջեյխուն Չովդարովն է միացված արհեստական շնչառական սարքին։
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք»-ի գրասենյակի վրա հոկտեմբերի 19- ի լույս 20-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել, վիրավորվել էր 4 մարդ: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով (առողջությանը կանխամտածված ծանր վնասներ հասցնել): Թեև Ներքին գործերի նախարարությունն ու իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարում են, որ տեղի ունեցածը կապ չունի ՏԻՄ ընտրությունների հետ, ընդդիմությունը խոսում է ներկուսակցական առճակատման մասին: