«Տրամաբանական է, որ «Միացյալ ազգային շարժում»-ը իմաստ չի տեսնում իշխող «Վրացական երազանք»-ի հետ մրցել նաև երկրորդ փուլում»,-հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: Նրա խոսքով, «Միացյալ ազգային շարժման» որոշումը դժվար չէ հասկանալ:
«Նրանք ի սկզբանե լավ գիտեին, որ իրենց համար հաջողությունը բացառված է, քանի որ «Վրացական երազանք»-ը մրցակից չունի»,-հայտարարել է Մդինարաձեն:
Նշենք, որ «Միացյալ ազգային շարժում»-ը հրաժարվել է մասնակցել ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլին՝ ընդդիմադիր մյուս ուժերին ևս կոչ անելով հետևել իրենց օրինակին: