Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Քոբայրի վանքի վերականգնման` մեթոդաբանության և մոտեցումների հարցում հայ փորձագետների հետ միասին կաշխատեն նաև վրաց փորձագետներ:
«Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ճարտարապետական-վերականգնողական և արվեստագետների աշխատանքային խումբը գտնվում է Հայաստանի հանրապետությունում, վրացական ճարտարապետական հուշարձանի շուրջ տեղի ունեցող վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Քոբայրի վանքի սեղանատան պատի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու ժամանակ, երկու երկրների ռեստավրատորները սահմանել են տաճարի ֆասադային հատվածի վերականգնման կերպը, որը ներառում է նաեւ քարերի շավածքն ու այլ դետալներ: Հայ փորձագետները հավանության են արժանացրել վրաց գործընկերների առաջարկությունները: Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգայի գործակալության ճարտարապետ-վերականգնողների գնահատմամաբ, վանքի վերականգնումը կիրականացվի սահմանված ժամկետներում: Քոբայրի վանքում, հայկական կողմը աշխատանքներ է սկսել 2015 թվականից: Եկեղեցու մատուռը արդեն վերականգնվել է»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ վրաց փորձագետները ներգրավվել են Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ աշխատանքային առաքելության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում` երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Հայ-վրացական աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2018 թվականին Թբիլիսիում: