Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2017 թվականի հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունների մասնակցության մասին վերջնական (ժամը 20:00-ի) տվյալները, որոնց համաձայն ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 1 մլն 569 հազար 992 քաղաքացի։
Այս թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45,64 տոկոսը: ԿԸՀ-ի տվյալներով.
Աջարիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 45 տոկոս (138120 մարդ),
Թբիլիսիում՝ 43,4 տոկոս (409763 մարդ),
Սամցխե-Ջավախքում՝55 տոկոս, (79912 մարդ),
Քվեմո Քարթլիում՝ 40,7 տոկոս (159825)
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական առաջին տվյալները կլինեն կեսգիշերից ոչ շուտ, սակայն ինչպես 2016-ի խորհրդարանական ընտրություններից հետո, այս անգամ եւս իշխող Վրացական երազանքը հաղթանակը տոնել սկսեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տվյալների հրապարակմանը չսպասելով: