Այսօր՝ Վրաստանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Բաթումիի թիվ 71 և թիվ 72 ընտրատարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարումը 20 րոպեով անջատվել է, սակայն ընտրական գործընթացը չի դադարեցվել:
Interpressnews-ի տեղեկացմամբ՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
«Ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում»,- տեղեկացնում է պարբերականը: