Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Լեւան Դավիթաշվիլին հանդիպել է Դուբայի առեւտրա-արդյունաբերական պալատի միջազգային գրասենյակի տնօրեն Օմար Խանի եւ Պալատի այլ ներկայացուցիչների հետ:
Գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Լեւան Դավիթաշվիլին Դուբայի առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչներին է ներկայացրել 2015-2020 թթ-երի Վրաստանի գուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:
Նախարարի տեղակալը խոսել է նաեւ նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեության մասին: Փոխնախարարը պատվիրակության անդամների ուշադրությունն է հրավիրել Եվրամիության հետ կնքված` խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նշանակության եւ սննդի անվտանգության ու երկրի արտահանման կարողությունների վրա: