Մառնեուլիում «Եվրոպական Վրաստան»-ի քաղաքապետի թեկնածու Ախմեդ Իմամկուլիեւի տեղեկատվությամբ, ընտրատեղամասերից մեկում, Շուլավեր գյուղի 55–րդ ընտրատեղամասում, որպես իշխանական խմբի ներկայացուցիչներին աջակցելու հորդոր, քաղաքացիներին գումար է բաժանվում:
«Մեզ զանգահարել եւ ասել են, որ ընտրատեղամասի հարակից տարածքում մեքենա է գտնվում, որտեղ քաղաքացիներին քվեարկելու դիմաց գումար է բաժանվում: Մենք տեղ հասանք եւ տեսանք, որ ընտրատեղամաս մտնելուց եւ դուրս գալուց առաջ քաղաքացիները մոտենում են մեքենային: Այդ մարդը Մառնեուլիում է աշխատում եւ դատական հսկիչ է: Սա իշխանական խմբի հստակ արտացոլված աջակցություն է»,- հայտարարել է Իմամկուլիեւը: