Ախալցիխեի շրջանի Նաոխրեբո գյուղի 26-րդ ընտրատեղամասում առճակատում է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի և «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների միջև: «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Մեդիկո Գոգոլաձեն հայտարարել է, թե հանձնաժողովի ղեկավարը «Վրացական երազանք»-ի անդամ է, պահանջել է լքել ընտրատեղամասը:
«Կանգնած են ընտրատեղամասերի մոտ և ասում են՝ քվեարկեք 41-ի օգտին: Մեզ հայհոյում են և պահանջում լքել ընտրատեղամասը»,- Իմեդիի փոխանցմամբ՝ հայտարարել է Գոգոլաձեն:
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը հերքում է մեղադրանքները: