«Բաքրաձե-Ուգուլավա Եվրոպական Վրաստան» քաղաքական դաշինքի կողմից առաջադրված Էլենե Խոշտարիան Թբիլիսիի քաղաքապետի երկու կին թեկնածուներից մեկն է:
Թբիլիսին մինչ այս կին քաղաքապետ չի ունեցել. «Մեր հասարակությունը բավական հասուն է, որպեսզի ընտրություն կատարելիս սեռը դեր չխաղա: Չեմ կարծում, որ վրաց հասարակությունը պատրաստ չէ ինտելեկտուալ կնոջ համար քվեարկել»:
Իր նախընտրական ծրագրում Խոշտարիան ուշադրություն է դարձնում 3 հիմնական ուղղությունների վրա. սոցիալական վիճակ, գործազրկություն եւ ապրելու միջավայր: Խոշտարիան մայրաքաղաքի խնդիրների խնդիրը համարում է վստահության բացակայությունը:
Երկրորդ փուլի հավանականություն տեսնում է, թե ոչ՝ հարցին ի պատասխան Խոշտարիան ասում է՝ ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվի և սա երկրի համար դրական է համարում. «Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ երկորդ փուլ է լինելու, ընդդիմության բոլոր թեկնածուներն ուժեղ են և «Վրացական երազանքը» գիտակցում է, որ առաջին փուլով չի հաղթելու»: