«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Զազա Խուցիշվիլիի կարծիքով՝ Մարնելուիի Կիզիլաջլո գյուղի միջադեպը տեղի է ունեցել «Միացյալ ազգային շարժման» ձեռագրով:
Խուցիշվիլիի խոսքերով, նախընտրական շրջանի կայունության պահպանման համար պատասխանատվությունը կրում է իշխող խումբը, ինչից փորձում է օգտվել «Միացյալ ազգային շարժումը»:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ բոլորին հայտնի է՝ «Վրացական երազանքը» չի կասկածում ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակին, ուստի և հետաքրքրված է նախընտրական խաղաղ միջավայրի պահպանմամբ:
Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: