Տեղաբնիկների խոսքերով` կարկուտը տեղացել է բավականին երկար ժամանակ` փչացնելով բերքի 80 տոկոսը:
Տեղի իշխանությունները սկսել են հաշվել տեղատարափ կարկուտի պատճառած վնասի չափը, որի համաձայն բնակիչներին կտրվի փոխհատուցում:
Կարկուտը մեծ վնաս է հասցրել նաև Թելավի շրջանի Վանթա գյուղին: Բնակիչների տեղեկատվության համաձայն` ավիրվել են խաղողի, մրգատու այգիները:
Վրաստանի այլ գյուղերում ևս կարկուտ է տեղացել, բարեբախտաբար վնասի չափը մեծ չէ:
frontnews.ge -ն տեղեկացնում է, որ հակակարկտային համակարգերը երկրի վերոնշյալ շրջաններում դեռևս չեն գործում:
Վրացական «Դելտա» կազմակերպությունը հայտարարել է, որ հակակարկտային համակարգը կտեղադրի մինչև մայիսի վերջ: