Բարձր լեռնային Թուշեթիի ճանապարհը Աբանոյի ոլորաններում փակ է ձյան առատ տեղումների պատճառով: Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը: Փշավելի-Աբանո-Օմալո ավտոճանապարհի 12-72-րդ կիլոմետրում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Վատ եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ են նաև Արևելյան Վրաստանի ճանապարհներին:
Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհի 106-117 կմ-ում մեքենաների տեղաշարժը թույլատրված է միայն պաշտպանիչ շղթաների առկայության պարագայում: