Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ` Վիեննայում:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով հայկական դիվանագիտական աղբյուրներին:
Տարածված տեղեկատվության համաձայն` հանդիպման նպատակն է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:
Նախագահների հանդիպումը կընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Պարբերականը հիշեցնում է` ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի սկզբին, երբ շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին ռազմական լայնածավալ գործողություններ: Չորս օր տևած պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել` Մոսկվայում կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ, սակայն հակամարտող կողմերը գրեթե ամեն օր շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագիրը խախտելու մեջ: