Օջախ. հայ-վրացական ընտանիքներ

 

Դավիթ Քութաթելաձե

Դիանա Պանիևա-Քութաթելաձե

 Դիանա-Համացանցում ենք ծանոթացել, էլ որտե°ղ ծանոթանայինք: Երկուսս էլ ամբողջ օրն աշխատում ենք: 3 ամսվա ակտիվ նամակագրություն:

Դավիթ— Հանդիպեցինք, հասկացանք, որ ոչ միայն հոգևոր կապ ունենք, այլև ֆիզիկական

Դիանա— Երբ մոտեցա նրան, առաջին ռեակցիաս էր՝ հարազատ բույր, սա քիմիա է, սա դժվար է բացատրել, բայց ես հասկացա, որ իմն է (ժպտում է):

Դավիթ – Սա այն է, երբ հասկանում ես, որ դուք նույն հետաքրքրություններն ունեք, միանման եք մտածում, նույնիսկ կատակներն են իրար նման: Ես հասկացա, որ այս կնոջը բաց թողնել չի կարելի:

Դիանա- Դա 7 տարի առաջ էր, չնայած փոքր չէի, բայց ամուսնանալու ծրագրեր չունեի: Նա մեր տուն եկավ, մի օրում հիացրեց մայրիկիս ու եղբայրներիս:

Դավիթ— Ինձ ոմանք ասում էին պետք չէ, համոզում էին, որ այս ամուսնությունը կարող է ընտանեկան ոնֆլիտկների բերել: Երբեմն փորձում են արհեստական լարվածություն ստեղծել տարբեր ազգերի միջև: Ես էլ մի ժամանակ խուսափում էի ոչ վրացիներից:

Դիանա-Այժմ նրա ընկերների մեծ մասը հայեր են: Իրականում խնդիրներ որպես այդպիսիք չեն եղել: Մեր բախը երևի բերել է: Ասում են չէ° երբեմն դժվարություններ են լինում՝ ազգանվան պատճառով և այլն:

Դավիթ— Համեմատության համար ասեմ, որ սա իմ երկրորդ ամուսնությունն է, առաջինը վրացուհու հետ էր:

Դիանա— զույգեր կան, որ իրար են նայում, մենք նայում ենք մի ուղղությամբ, մենք ընդհանրապես վիճել չգիտենք:

Դավիթ— համաձայն եմ մտքի հետ, որ խառն ամուսնությունները սովորեցնում են համբերատարություն:

Դավիթ— Դիանան հազվադեպ է պատրաստում: Հիմնականում զոքանչս է ինձ ուրախացնում: Տոլմա եմ սիրում:  Մեր երեխաները խոսում են  3 լեզվով: Տանը ռուսերեն ենք խոսում, վրացական մանկապարտեզ են հաճախում, տատիկը հայերեն է շփվում նրանց հետ: Ես հայերեն մի քանի բառ գիտեմ:

Դիանա-Հիմնականում Տոնայնությունից է հասկանում՝ լավ բան են ասում, թե վատ:

Դավիթ— Այն, որ  տանը հիմնականում հայերեն կամ ռուսերեն են խոսում, վրացերենը մի քիչ տուժում է, օրինակ մանկապարտեզում մեր որդուն՝ Լուկային ռուս են անվանում:

Դիանա-Սկզբում ավելի վատ էր: Երեխան կոմպլեքսավորվում էր, ուրախանում էր, երբ ռուսալեզու երեխա էր տեսնում, ասում էր՝ տես, նրանք մեր լեզվով են խոսում: Հիմա լեզվային խնդիրներ նա չունի: Ասել, թե ազգային պատկանելության համար նա ինչ-որ խնդրի առջև է կանգնում, սուտ կլինի:

Դավիթ-Երեխային պետք է ընտրելու իրավունք ու հնարավորություն տալ: Մեր երկու որդիները՝ Լուկան և Դեմետրեն մկրտված չեն: Նրանք իրենք պետք է որոշեն՝ որ եկեղեցում մկրտություն ստանան:  Ես փորձելու եմ նրանց մեջ ուժեղ մարդ դաստիրակել, մնացածն իրենք կորոշեն:

Դավիթ— Ձեր նախաձեռնությունը օգնում է վերհանել բազմաթիվ հարցեր, խնդիրների լուծում ցույց տալ, մարդիկ տեսնում են, որ վաղուց ձևավորված կարծիքներն իրականում մի քանի վատ մարդկանց ձեռքի գործն են: Ես կուզեի, որ մեր նման զույգեր դուք շատ գտնեիք, ոչ թե մի քանիսին՝ ցույց տալու, որ լավ ընտանիք ունենալու համար ազգությունը դեր չի խաղում:

Թողնել պատասխան