Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էկա Զղուլաձեն թողնում է իր պաշտոնը` այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը` իր ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքերով` նախարարների կաբինետի այս որոշումը` Զղուլաձեի խնդրանքի հիման վրա է կայացվել:
«Էկան լքում է նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Համապատասխան որոշում կայացվել է նրա դիմումի հիման վրա: Նա ինքը հանդես եկավ հայտարարությամբ, եւ բամբասանքներ տարծել պետք չէ»,- գրում է Արսեն Ավակովը:
Ինչպես Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն է հայտնում` Զղուլաձեն ընդունել է իրեն արված առաջարկը, որով առաջիկայում ներգրավվելու է նախարարությունում բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքներին: Արդյունքում նա կշարունակի աշխատել նախարարությունում եւ խորհրդատվական հատուկ խումբը կղեկավարի:
Հիշեցնենք, որ Էկա Զղուլաձեն Ուկրաինայի ներքին գործերի առաջին տեղակալի պաշտոնն է զբաղեցնում 2014 թվականից, փոխանցում է http://www.interpressnews.ge/-ը: