Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: Այս մասին Կակաուրիձեն հայտարարել է խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նիստին:
«Ներկայացված բյուջեով կենսաթոշակների ավելացում հնարավոր չէ: Հավելումների և մրցանակների հաշվին նույնպես հնարավոր չէ բարձրացնել, քանի որ դրանց մեծ մասը ոստիկաններին և զինվորներին են պատկանում․ Դա նրանց աշխատավարձի մասն է»,-հայտարարել է Կակաուրիձեն: