«Թբիլիսոբան» ավանդաբար ավարտվեց «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչումների շնորհմամբ:
Այս տարի Թբիլիսիի պատվավոր քաղաքացի դարձավ 13 մարդ: Այդ շարքում են Եվրամիության հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հատուկ հանձնակատար Յոհաննես Հանը, թենիսիստ Ալեքսանդր Մետրեվելին, լրագրող Թամազ Թկեմալաձեն, գիտնական-քիմիկոս Էթեր Կեմերտելիձեն, դերասան, սցենարիստ Մերաբ Թավաձեն, բասկետբոլիստ Զազա Փաչուլիան, թարգմանիչ Զաիրա Դավարաշվիլին և այլն:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի տոնն առաջին անգամ նշվել է 1979-ին, 1988-94 թթ. տոնի ավանդույթն ընդհատվել է, իսկ 1995-ին նորից վերականգնվել: