Wizzair ավիաընկերությունը եվրոպական մի քանի երկրների ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի: Մասնավորապես Wizzair-ի թռիչքների ուղղություններին կավելանան Քութայիսի-Հռոմ, Քութայիսի-Պրահա, Քութայիսի-Փարիզ և Քութայիսի-Բարսելոնա:
Նշված քաղաքների ուղղությամբ Wizzair ընկերությունն ուղիղ չվերթներ կիրականացնի 2018 թվականից: Ցանկացողները կարող են տոմսեր պատվիրել հունգարական ավիաընկերությունների կայքերից:
Հատկանշական է, որ վերջերս Wizzair-ը կանոնավոր չվերթներ է սկսել Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Wizzair-ը Քութայիսիից չվերթներ է իրականացնում Բեռլին, Մյունխեն, Միլան, Դորտմունդ, Սալոնիկի, Լառնակա, Սոֆիա, այժմ նաև Վրոցլավ ուղղություններով:
Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: